Saturday, March 21, 2009

Մարզական վարչություն


Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միությունը անմիջապես կենտրոնական վարչության ընտրությունից հետո սկսեց իր աշխատանքը ներկա կազմով՝


Ընկ. Արբի Սարգսյան


ընկ. Հենրիկ Տեր Ղուկասյան


ընկ. Հենրիկ Սաչիկյան


ընկ.Անահիտ Նազարյան


ընկ.Գառնի Խեչումյան


ընկ.Արմեն Սաբակոլյան


ընկ.Դավիթ Խաչատրյան




Կազմը բավականին երիտասարդ է :Նախքին շրջանից միայն այս շրջան մասնակցել է Արբի Սարգսյանը:Ողջույնելի է երիտասարդ բայց ակտիվ Գառնի Խեչումյանի և Արմեն Սաբակոլյանի ներկայությունը այս շրջանի կազմում:Իսկ Հենրիկ Սաչիկյանը և Անահիտ Նազարյանը որպես ավելի փորձարու դեմքեր, դժվար պարտականություն ունեն մարզական վարչությանը սահուն գործընթացքով ուղղեկցելու:

Մարզական միությանը այս տարի հուզող հարցերից միգուցե ամենա կարևորը, Արարատի բասկետբոլի խմբի հարցն է: Խումբը վերջին ամիսներում անսպասելի պարտություներ է կրել և ինկատի առնելով ֆութբոլի խմբի դադարացման հարցը, համարվում է Արարատի ամենա կարևոր մարզական սիմբոլը, որը պիտի իր հաջողություներով վերացնի ֆութբոլի բացակայության վիշտը հայ մարզասերներից, իսկ մինչ այժմ այն հակառակ է ազդել:Հույսով եմ մարզական վարչությունը ամբողջովին համագործակցելով բասկետբոլի հանձնախմբի հետ կարողանա բարելավի այս սիրված մարզաձևի մեր տարիներ անցյալ ունեցող խմբին:


Անդամակազմում կան նաև բռնցքամարտի, վոլէյբոլի և թենիսի ասպարեզում մարզիկներ:Նրանք վերջին տարիներում ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց մարզաձևերի ոլորտում, կարծում եմ նրանց ներկայությունը բավականին կըբարելավի այս երեք մարզաձևերի դրությունը և կփարտվի մի շարք մտահոգություներ, բայց նաև երկմիտ պիտի լինել սեղանի թենիսի, ժայռամագլցման և Տեկվանդոի խմբերի պահպանման մասին, քանիոր այս ճյուղերին հովանավորելեն սիրողաբար նրանցով հետաքրքրվողները և այս շրջան նրանց բացակայությունը զգալի և բացասական ազդեցություն կթողնի:

Հույսով եմ այս շրջան մարզական վարչությունը զերծ մնա անցյալ տարվա պես անհավատալի իրարանցումներից ու խառնաշփոթ դրությունից: Իսկ Հենրիկ Տեր Ղուկասյանի վաղաժամ հրաժարականը մի կերպ երկմտում է բոլորիս...

Արվեստից միության վարչություն



Հ.Մ.Արարատ կազմակերպության 2009 թվականի պատգամավորական ժողովների ավարտվելով պարզվեց նորընտիր կենտրոնական վարչությունը,իսկ մի քանի շաբաթ անց արդեն նաև կազմակերպության միություների վարչական կազմերի անդամակազմը պարզվեց:

ներքևում ձեզ ենք ներկայացնում այս շրջանի արվեստից միության վարչական կազմին՝

Ընկ. Սոֆի Ջաղարբեգյան - նախագահ

ընկ. Սերժ Ասլանյան - փոխնախագահ

ընկ. Լիդա Վարդանյան

ընկ. Քառոլին Բադալ

ընկ. Ռուբինա Բարսեղյան

ընկ. Լինդա Սարգսյան

ընկ. Սարա Մալխասյան

ընկ. Շաղիկ Ջորջյան

ընկ. Անի Մանուկյան

Կազմի մեծամասնությունը նախքին տարիների սկաուտական միության ծանոթ դեմքերից են որը բնականաբար այս մտածողությունն է պատճառում որ կազմը կհաջողի որպես վարչություն առավել հավաքականության ենթակա որոշումների կողմ լինի, քանիոր նախքինում երբեմն դժգոհություներ է եղել արվեստից միության վարչական կազմում անհատական կարծիքը միուսներին թելադրելու և ժողովից դուրս ճշտված որոշումների հաստատման մասին:

Ուրախ ենք որ մեկ շարջան բացակայությունից հետո,կազմակերպությանը օժանդակում են Սոֆի Ջաղարբեգյանը և Սերժ Ասլանյանը: Միութենականեր որոնք երկու շրջան առաջ կազմակերպության վարիչ մարմնի պատասխանատվությամբ էին զբաղված և հույսով այս շրջան էլ կհաջողեն արվեստից միությանը վերադարձնեն աշխույժ և եռանդուն օրերը:

Նաև ուրախ ենք որ նախքին շրջանի արվեստից միության կազմից դեռ ներկա են երեք անդամներ՝ ընկերներ Քառոլին Բադալը,Ռուբինա Բարսեղյանը և Սարա Մալխասյանը, վստահ եմ նրանց նախքին շրջանի փորձարությունով կազմը ավելի սահուն աշխատանք կունենա:

Համեմատելով վերջին երկու շրջանի վարչություների ղեկավարությանը հետաքրքիր է կռահել թե ինչպեսով է տարբերվելու երկու շրջաների աշխատանքներն ու որոշումները, քանիոր անցյալ շրջանի արվեստիցի նախագահական կազմը ուներ արվեստի և իմասնավորապես թատերական հարուստ անցյալ և փորձարություն՝ ընկերներ Արմինե Զեյթունցյանը և Նարբե Բաղդասարյանը վաստակելով տարիների բեմադրական փորձեր ահա փոխարինվում են երկու սկաուտական անցյալով ղեկավարների հետ որոնցից մեկը մասամբ ունի արվեստից միության վարչական փորձ, իսկ միյուսը առաջին իր արվեստից փորձարությունն է անցկացնելու թեկուզ այն փոխարինվում է իր գնահատելի վարչական անցյալով և ծանր պայմաներում ճիշտ որոշումներ կայացնելու փորձով:

Ամեն դեպքում ուժ և համբերություն եմ ցանկանում արվեստից միության կազմին և նրանց ենթակա հանձնախմբերի և բաժանմունքների անդամներին:Իրանահայության փայլուն օրերի մի մեծ հատվածը անցել է Նոբահար Արարատի Կոմիտաս սրահում, որտեղ թատերախմբերը, երգչախմբերը և պարախմբերը տարիներ շարունակ բեմ են բարձրացել ու համայնքի գեղարվեստական ճաշակը բարձրացրել:Իսկ հիմա մեր արվեստի բնագավառում աշխատող և հետաքրքրվող անդամներին վաղուց չենք հանդիպել այդ պատմական բեմի վրա:Հույս ունեմ որ այս շրջանի արվեստից միության վարչությունը ի նկատի առնելով իր հիանալի անձնակազմը կհաջողի վերադարձնել նախքին սքանչելի տարիների աշխույժությունը:

Saturday, March 7, 2009

2009 թվականի Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնական վարչությունը


Հունվար և Փետրվար ամսներում տեղի ունեցող Հ.Մ.Ա.Կ-ի պատգամավորական ժողովների արդյունքում ընտրվեց այս շրջանի կենտրոնական վարչությունը:
Ի նկատի առնելով որ կենտրոնական վարչության գործելակերպը պատգամավորական ժողովում գնահատվել էր շատ լավ, կարելի էր ենթադրել որ այս շրջան նույնպես կազմին մաս կը-
կազմեն մասամբ նախքին շրջանից անդամներ:

Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնական վարչության անդամներն են՝

Ընկ. Էդվարդ Բաբախանյան
Ընկ. Հարմիկ Զովելյանը
Ընկ. Վարուժ Իսախանյանը
Ընկ. Ժանետ Թարվերդյանը
Ընկ. Ռաֆֆիկ Գալստյանը
Ընկ. Ալեքս Կարապետյանը
Ընկ. Շերլի Ավետյանը
Ընկ. Արբի Գալստյանը
Ընկ. Արբի Զոհրաբյանը

Հաջողություն և համբերություն եմ ցանկանում վարչության նորընտիր կազմին և հույսով եմ նրանք ընկալելով պատգամավորական ժողովում ակնկալած գնահատականի իրականությունը փորձեն առավել հանդարտ և առողջ պայմաններ ստեղծել բոլոր այն միութենակաների համար ովքեր սիրահոժար կամքով ցանկանում են իրենց կազմակերպությանը աժակցեն նորանոր հաջողություներ ձեռք բերելու մեջ:

Monday, January 12, 2009

Հիշում ես մեր Արարատը

video

Հիշում ես արդիոք դու մարզավանը

հիշում ես մեր համահայկականը

կրակը ջահերի,մեր սրտերի...հիշում ես...

Տես՝ մենք դեռ կանք,խաղում ենք հին խաղը

տես՝ մենք չընկանք,վառում ենք մեր ջահը

տես՝ ես,դու,մենք, կրում ենք ու կրվում մեր Արարատ մարզավանում:

քառասուն տարիներ են անցել,քառասուն ջահեր ենք մենք վառել:

Քառասուն հազար երազներ,քեզ հետ ենք հյուսել,մեր համահայկական:

Այս երգը այն երեք երգերից մեկն է,որը առաջարկեցի, որ համահայկական խաղերի քառասուն ամյակի առիթով պատրաստվի ու ցրվի: Երեք երգեր որոնցից մեկին չհաջողվեց պատրաստվել մինչև համահայկական իսկ հետո այն ցրվեց Ակունք կենտրոնի տաս ամյակին նվիրված ձեռնարկում,երբ ես արդեն Թեհրան չեի ու երևի որպես երգի բառերի հեղինակ պետք էլ չեր իմ տեսակետը իմանալ թե արդիոք մարզական մի միջոցառման կապվող երգը հարմար է ներկայացնել որպես Մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի ձեռնարկում թե ոչ:

Ինչևիցե «Քառասուն տարեկան,մեր համահայկական» երգը,երգեց Էդվին Հայրապետյանը,իսկ այս երգի երգելու ու ձայնագրման հանձնարարությունը ընդունեցին Կարենն ու Սեւակը:

Խոստովանվում եմ որ բավականին ավելի հետաքրքիր բառեր կարելի էր շարադրել ու երկը ճոխացնել:Նաև պիտի նշեմ որ «Կրում ենք ու կրվում» տունը պիտի վերածվեր՝«տանում ենք ու տարվում»-ի կամ Կարենը պիտի ավելի փափուկ երգեր «Ր» տարը,որպեսի լսողը այն չ՝շփոթեր «Կռիվ» բառի հետ: Բայց ամեն դեպքում վերհիշելով այն օրերի բարդ պայմաները և որոշ վարչական ընկերների բթամտությունից ծնված մեր համար արգելքները պիտի հաստատեմ,որ հենց այս մակարտակի աշխատանքն էլ իրոք համարում եմ բավարար ձեռքբերում:Թեև պիտի նաև պարզաբանեմ որ այս բոլոր տարած աշխատանքի ընթացքում մեզ հովանավորվեցին կազմակերպության մի շարք հոգատար անդամներ,ում Արարատ մարզավանը կարիք ունի գոյատևելու համար:Իսկ բթամիտները օր ըստ օրե մեկուսացնում են մեր Արարատին:

Կարեն Մնացականյանի պատրաստած տեսահոլովակի սկզբին միացրել եմ մի քանի սև ու սպիտակ պատկեր:Իսկ միյուս պատկերներին ուղղակի ավելացրել եմ այս նոր երգը,քանի որ պայմաները շատ բարդ էր նոր տեսահոլովակ նկարահանելու համար ու երգի ու վիդեոի տևողությունը մոտավորապես համնկնում էր:

Այս մանր լրատվական ցանցից օգտվում եմ լիքը-լիքը շնորհակալություն հայտնեմ երկու Կարեններին,Սևակին՝ նամանավանդ, և ինչու չե ողջ մեր կազմի ընկերներին որ իմ կողքին էին հ՝ենց առաջին քայլից ու երբևէ չծաղրեցին իմ տարօրինակ առաջարկություները:

Հույսով եմ գա օր,որ միութենական աշխատանքը գնահատվի ու հովանավորվի: իսկ անտարբերությունը սպանում է միութենական ոգին ու քայքայում համայնքը:

Sunday, January 11, 2009

Արարատը Վիէննա-ում




Արդեն բավական ընկերների հետ կիսել եմ ֆոտոներ այն սքանչելի սկաուտական խաղից,որ վերջերս մեզ հաջողվեց իրականացնել մի շարք սկաուտ ընկերներով,ովքեր զանազան պատճառներով Վիեաննաում են գտնվում:

Իսկ այս առիթը ինձ պառտադրեց ավելի խորանալ թե ինչու մի շարք սկաուտներ հազարավոր կիլոմետրներ հեռու Արարատ մարզավանից,Վիենեան մի ցուրտ առավոտ հավաքվում են իրար շուրջ ու խաղում են այն խաղը որ գուցե նրանից հրաժարվեին եթե նման պայմաներում այն ուղղակի տեղի ունենար Թեհրանում:

Խուսափում եմ այս թեման շատ ճոխացնել կամ մանրամասնությամբ վերլուծել,ուղղակի պիտի պարզեմ թե ինչպիսի հաճույք էր անձամբ իմ համար այդ դեղին գնդակով խաղալը ու բերդեր փոխելը: Ամեն մի սուրը,ամեն մի նիշը ինձ մինուս երկու-երեք աստիճանից պոկում ու շպռտում էր Թեհրանի շոգ այն սիրելի մարզավան որտեղ ողեմպիական խաղերն էր տեղի ունենում:

Ինձ թվում է թե բոլորս էլ ապրեցինք անմոռանալի զգացմունքներ, բոլորս հիշեցինք մեր թարմ կամ մշուշոտ սկաուտական պահերը,մտերմությունը եւ անհոգությունը:

Կյանքում կան որոշակի բաներ երբ չգիտես նրանց գինը մինչև կորցնում ես նրանց:Իսկ ով կմտածեր որ այդ դեղին գնդակին ձեռքով հարվածելը երբևե այդքան երանելի ու հուզիչ կդառնա յուրաքանչյուրիս համար,որ ծանոթ ու անծանոթ, հին ու նոր,ցուրտն ու անտրամադրությունը անտեսելով միացանք ու ապրեցինք այդ մոռացված խանդավառությունը:



Երանի՜. . .

հիշում ես. . . երբ պիտի գնդակին խփեի,ու դու հեռվից հայտնվում էիր այդ քո հանդարտ քայլերով...ես չորանում էի,աչկերս հարած քո մաքուր պատկերին, մեկ սուր ,ես դեռ շշմած էի... երկու սուր ,ժամանակն կանգնել էր ու դու նրա մեջ համեստ սլանում էիր դեպի ինձ, երեք սուր, մենք զիճում ենք բերդը,իսկ դու նայում ես ինձ , ...թե ես եմ երևակայում,մեկ է, ես արդեն գիտեմ որ նախընտրում եմ քեզ...ամեն ինչի , ամեն բանի ...ինչու չե նաև թուփարաբի խաղալուն:

Monday, December 22, 2008

Միութենական կյանք

video

Աշխարհի մարդիկ ապրում են տարբեր տեսակներ:Մարդիկ ունեն յուրահատուկ ապրելակերպ,որը բնորոշվում է իրենց տարացկում գտնվող հարմարությունների ու տվյալների միջոցով: Օրինակ Հայաստանում մարդիկ միառժամանակ ապրում էին բավականին անհոգ:Մասամբ անգործ էին ու ֆինանսավորվում իրենց առտասահմանում գտնվող բարեկամների միջոցով,բնականաբար օրվա ընթացքում պարապ էին եւ զբաղվում էին տախտակ խաղալով ու շախմատով: Ամեն մարդ ըստ իր ապրող տարածաշրջանի փոփոխություների է ձեւափոխում իր ապրելակերպը:

Իրանահայության կյանքում նաեւ մեծ դեր ունի շրջապատի պայմաները,իրանահայերը զուրկ են մի շարք իրավունքներից ,որը ըստ երկրի օրենքների խաղտում է համարվում: Իսկ այդ ժամանակ է երբ Արարարտ մարզավանի նման տարածքը իր անհերքելի կարևորությունն է ներկայացնում:

Մենք կարողանում ենք շփվել,առտահայտվել,մարզվել,երգել,պարել ու հազար ու մի ուրիշ աշխատանքով զբաղվել երբ կապույտ պատերից այն կողմ,այդ բոլորը ուղղակի անհնար է:

Հենց դրա համար էլ է որ Արարատ գնացողի ու մասնավորապես Արարատականի համար այդ բոլորը դառնում է ապրելակերպ քանզի նա տեսնելով ազատության փոփոխական սահմաները պատի երկու կողմում նոր իմաստ եւ հնարավորություներ է գտնում իր հետաքրքրություներով զբաղվելու ու նույն ոլորտում աշխատելու նկատմամաբ:

Այս տեսահոլովակը ցուցադրում է մի ամբողջ խավի ու հասարակության ազատ ժամանակի անցուդարձի մասին, որը անկասկած շատ ավելի անմիտ ու անիմաստ կանցներ եթե իրանահայության կյանքում չլինեին միությունները եւ մասնավորապես Արարատը:

Բոլոր այն պատկերները որ տեսնում ենք, ուղղակի պահեր են տարեկան ծրագրերից ու աշխատանքներից որը իմաստ են տալիս բոլոր այս երիտասարդների երազներին ու տարեցների տարած աշխատանքին:

Այս տեսահոլովագում ես փորձում եմ ցույց տալ որ միությունը բառի բուն իմաստով ինչ է նշանակում:Ինչ է կատարվում Արարատի նման միության հարկի տակ եւ արդյունքում ինչքան են գնահատվում բոլոր այն աշխատասեր երիտասարդները որ թե իրենց հետաքրքրություների եւ թե ազգասիրական ոգու ներշնչման մոտիվներվ, իրենց առօրյան դառնում է միութենական կյանք:

Thursday, December 11, 2008

Արարատի կազմալուծված Ֆուտբոլի խմբի մասին


Այս տողերը ի պատասխան իրանահայեր կայքէջի «Հարսը պարե՞լ չգիտի, թէ՞ բեմն է ծուռ» հոտվածի եմ գրել:
Իրանահայեր կայքեջում հոտվածը ամբողջովին կարդալու համար փորձեք այստեղ՝


Արարատի ֆութբոլի խումբը առաջինը չի,որ բարդ պայմաների բերումով կազմալուծվում է,իսկ գուցե լինի վերջինը քանի որ հակառակ մյուսներին տարիներ պատերազմեց բառդություների դիմաց ու հեշտ ձունկի չեկավ:Տարիներ առաջ երբ սիրված ժողովրդական խմբերի շարքում միայն Պերսպոլիսն ու Էստեղլալն հովանավորվեցին պետական բյուդջեով եւ Շահինը,Օղաբը,Դարային,Վահդաթը եւ մյուսները թեկուզ մասամբ հովանավորվում էին բայց պառտադիր կազմալուծվեցին,Արարատը շնորհիվ պատասխանատուների,մարզիկների եւ հայրենասիրական մոտիվների մնաց ու պայքարեց:Իսկ այդ պայքարը միայն կանաչ դաշտում չեր գնում:Դա շարունակվում էր յուրաքանչյուր միութենական աշխատանքից ակնկալած ֆինանսներով որոնցից էին ինչու չե նաեւ ընթրիքների եւ դաշտահանդեսներից վաստակած գումարները:Հենց նույն առիթները որը հիմա ոմանք ծաղրի առարկա են դարձրել ,հաճախ փրկել են Արարատի թե ֆուտբոլին եւ թե փառատել զանազան ֆինանսական մտահոգություններ: Իսկ հիմա Իրանի ֆուտբոլը քայլում է դեպի պրոֆեսիոնալիզմ,պառտադիր պիտի ունենա պրոֆեսիոնալ լիգա եւ պրոֆեսիոնալ խաղացողներ եւ բնականաբար նույն մակարտակի ռոճիկներ:Իսկ Արարատը կազմակերպություն է լիովին յուրահատուկ մեխանիկաով:Այստեղ անդամներն են օժանդակում իրենց միություններին:Այստեղ միլիարդներով գումարներ չեն տրամադրվում անդամներին ու վարիչներին վարելու խմբերը:Նրանք առօրյա հոգսերի կողքին,աշխատանքից տուն գնալու փոխարեն,Արարատ են գնում ու շարունակում իրենց միութենական ներդրումը,որպեսի դանդաղեցնեն համայնքի ձուլման ընթացկը,անցկացնելով ավելի կարճ ժամանակ իրենց ընտանիքների հետ:Իսկ միաժամանակ ոմանք տաք տանը նստած,քննադատում,ծաղրում ու վիրավորում են ու ամեն մի առիթից օգտվում հարցականի տակ տանել նրանց ուղղին: Չեմ զարմանում երբ այստեղ միայն բողոքներ եմ տեսնում ու միտումնավոր քննադատություներ:Իսկական մտահոգները միություններում պայքարում են եւ դուք հեռվում ապահով նստած ,մեկնաբանում: